Վրաստանի վարչապետի որոշմամբ օգոստոսի 7-ը սգո օր է հայտարարվել՝ ի հիշատակ 2023 թվականի օգոստոսի 3-ին Օնիի մունիցիպալիտետում, Շովի հանգստավայրում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով զոհվածների։
Վրաստանի ողջ տարածքում օգոստոսի 7-ի ժամը 00:00-ից օգոստոսի 8-ը ժամը 00:00-ն իջեցվելու են պետական դրոշները:
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 18 մարդ։