Այն բանից հետո, երբ նավթի միջազգային գները հասել են մեկ բարելի դիմաց 120 դոլարի: Աստիճանաբար նավթի գները նվազել են, և Brent նավթը ներկայումս կազմում է 98 դոլար, իսկ WTI-ն՝ 92 դոլար։

Չնայած դրան, նավթամթերքի ինքնարժեքը մնում է անկայուն՝ միջազգային գների հետ մեկտեղ վառելիքի գները տատանվում են աշխարհի տարբեր երկրներում։

Globalpetrolprices-ի տվյալների համաձայն՝ մեր տարածաշրջանում ամենաէժան վառելիքը Ադրբեջանում է, որտեղ 1 լիտր բենզինի միջին գինը օգոստոսին կազմում է 0,59 դոլար (1,59 լարի), դիզվառելիքը՝ 0,47 (1,26 լարի)։

Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 1 լիտր բենզինի միջին գինը այնտեղ 0,82 դոլար է (2,21 լարի), դիզելային վառելիքը՝ 0,85 դոլար (2,29 լարի)։

Հայաստանում բենզինն արժե միջինը 1,23 դոլար (3,31 լարի), դիզելը՝ 1,21 դոլար (3,25 լարի)։

Թուրքիայում 1 լիտր բենզինի միջին արժեքը հասնում է 1,25 դոլարի (3,36 լարի), դիզելինը` 1,38 դոլարի (3,71 լարի)։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա օգոստոսի 9-ի դրությամբ բենզինի միջին գինը 3,68 լարի է, դիզելինը` 4,55 լարի։

Այս տվյալների հիման վրա պարզվում է, որ Վրաստանում վառելիքն ամենաթանկն է տարածաշրջանում։ Եվ եթե Ադրբեջանի և Ռուսաստանի, այսինքն՝ արտադրող երկրների դեպքում դա միանգամայն սովորական բնույթ է կրում, ապա անհասկանալի է, թե ինչու է վառելիքը Վրաստանում ավելի թանկ, քան Թուրքիայում և Հայաստանում, որտեղ նավթ չի արտադրվում։

Ի թիվս այլ գործոնների՝ Վրաստանում վառելիքի գների վրա մեծ ազդեցություն ունեն ակցիզները, որոնք 2017 թվականին կրկնապատկվել են՝ մեկ տոննայի դիմաց 250-ից հասնելով 500 լարիի։