Ռթվելի-2021-ի ժամանակ պետական ֆինանսավորում կստանան այն ընկերությունները, որոնք կընդունեն «Ռկացիթելի» և «Կախուրի մցվանե» տեսակի առնվազն 100 տոննա խաղող: Այս մասին հայտնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը:

Վրաստանում խաղողի բերքահավաքի շրջանը սկսվում է Կախեթիում օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ: Այս տարի պետությունը ծրագրում է վերամշակել 300 հազար տոննա խաղող, սուբսիդավորման համար հատկացվել է 100 միլիոն լարի (շուրջ 32 միլիոն դոլար):

«Սուբսիդիա կստանան բոլոր այն ընկերությունները, որոնք ձեռք կբերեն և կմշակեն խաղողի առնվազն 100 տոննա այն ընկերությունների համար, որոնք կընդունեն Կախեթիում աճող «Ռկացիթելի» և «Կախուրի մցվանե» տեսակի, ոչ պակաս քան 100 տոննա խաղող, և մեկ կիլոգրամի համար կվճարեն 0,9 լարիից ոչ պակաս», – ասված է հաղորդագրության մեջ:

2020 թվականին երկրում հավաքվել և վերամշակվել է մինչև 280 հազար տոննա խաղող, ինչը բացարձակ ռեկորդ է Վրաստանի պատմության մեջ: