2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանի պետական սահմանը հատել են 4 918 036 անգամ, դեպքերի 30%-ում այն հատել են Վրաստանի քաղաքացիները, 70%-ի դեպքում՝ օտարերկրյա քաղաքացիները, համապատասխան վիճակագրությունը հրապարակում է ՆԳՆ-ն։
Ամենից հաճախ սահմանը հատվել է «Սարփի» անցակետում, «Սարփի»-ով երկիր մուտք գործածների թիվը կազմել է 811 031։
2023 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները Վրաստան են մուտք գործել 1 754 992 անգամ, իսկ 2022 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 100 087 մուտք և 1 029 118 ելք։
Ամենից հաճախ Վրաստանի սահմանը հատել են Ռուսաստանի քաղաքացիները՝ 443 624 անգամ, իսկ Վրաստանից դուրս են եկել 427 443 անգամ։ Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 413 127 մուտք և 406 268 ելք։ Այնուհետեւ, ըստ Վրաստանի սահմանի հատումների քանակի, հաջորդում են՝ Հայաստանը, Իսրայելը, Ադրբեջանը, Ուկրաինան, ինչպես նաև ԵՄ երկրները։
Ամենից հաճախ սահմանը հատում են 31-ից 45 տարեկան մարդիկ։
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիներին, ապա 2023 թվականի երկրորդ եռամսյակում երկիրը լքել է 746 734 մարդ, նույն ժամանակահատվածում երկիր է մուտք գործել 732 743 մարդ։
ՆԳՆ-ը հրապարակում է նաեւ երթեւեկության դինամիկայի վիճակագրությունը։ Ապրիլից հունիս ամիսներին Վրաստան ավտոմեքենաները մուտք են գործել 250 812 անգամ, իսկ երկիրը լքել են 186 958 անգամ, բեռնատարները երկիր են մուտք գործել 216 606, իսկ դուրս եկել 388 554 անգամ։ Վրաստանի ուղղությամբ ավտոբուսները հատել են սահմանը 8427 անգամ և երկրից դուրս են եկել 8388 անգամ։
Աղբյուրը՝ sova.news