Վրաստանի ողջ տարածքում փոփոխական եղանակը կպահպանվի մինչև այս շաբաթվա վերջ: Հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Հոկտեմբերի 18-ին Վրաստանում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում կլինի +18, +23 աստիճան։

Հոկտեմբերի 19-ին Արևմտյան Վրաստանում եղանակը կպարզվի և տաքանա, իսկ Արևելյան Վրաստանում անձրևի տեսքով տեղումներ կլինեն։

Հոկտեմբերի 20-21-ը Վրաստանում սպասվում են անձրևներ, երբեմն՝ ուժեղ, և քամի։

Ինչ վերաբերում է Վրաստանի մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում մինչեւ հոկտեմբերի 22-ը կդիտվի ամպամած ու անձրևոտ եղանակ։ Հոկտեմբերի 21-ին սպասվում է ուժեղ քամի: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19, +21 աստիճան: