Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Վրաստան փոխանցվող դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 309,3 միլիոն դոլար, ինչը 8%-ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին վկայում է երեքշաբթի հրապարակված Վրաստանի ազգային բանկի վիճակագրությունը:

Ազգային բանկի տվյալներով՝ ամենաշատ գումարները Ռուսաստանից Վրաստան են փոխանցվել հուլիսին (39 միլիոն դոլար), իսկ ամենաքիչը՝ հունվարին (27,6 միլիոն դոլար): Այս տարվա երեք քառամյակի ընթացքում փոխանցված ընդհանուր գումարի Ռուսաստանից փոխանցումների մասնաբաժինը կազմել է 24%:

Չնայած դրամական փոխանցումների կրճատմանը, Ռուսաստանը շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը այն երկրների շարքում, որտեղից Վրաստանն ամենաշատ գումարն է ստանում: Երկրորդ տեղում Իտալիան է: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Իտալիայից Վրաստան է փոխանցվել 174,4 միլիոն դոլար, ինչը 25%-ով ավելին է՝ համեմատած 2018-ի սույն տվյալների: Առաջին եռյակը եզրափակում է Հունաստանը, որտեղից հունվար-սեպտեմբեր ամիսներին փոխանցվել է 141,1 միլիոն դոլար, ինչը 47%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: