Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի օրը՝ «Թբիլիսոբա»-ն, այս տարի կնշվի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին:
«Թբիլիսոբա»-ի միջոցառումները սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին կանցկացվեն Օրբելիանիի հրապարակում, Ռիկղեի այգում և Պետական հանդիսությունների պալատում։
Քաղաքապետարանը միջոցառումների կազմակերպման ծառայությունները ցանկանում է գնել առանց մրցույթի, որի համար հատկացրել է 3 մլն 140 հազար 175 լարի:
«Թբիլիսոբա» տոնին նախատեսվում են տարբեր ժանրերի համերգներ, էլեկտրոնային կենդանի շոուներ, թատերական ներկայացումներ և այլն: Բացի այդ, կկազմակերպվեն մանկական ժամանցային միջոցառումներ, ձեռնարկատիրական և սննդի տարածքներ, գաստրոնոմիական գոտիներ, քաղցրավենիքի փառատոն, «Թբիլիսյան բազմազանություն» և «Համով Թբիլիսի» ցուցահանդես-վաճառք։
Միջոցառումների շրջանակներում տեղի կունենա հանդիսավոր համերգ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացիների պարգևատրման արարողություն և այլն: