Այսօր Թբիլիսիի ժամանակով 18:08-ին Թուրքիայում, Վրաստանի պետական սահմանից 64 կմ հեռավորության վրա 5,3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:
Ախալքալաքում շատերն են զգացել ստորգետնյա ցնցումները:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում։