Այսօր, օգոստոսի 28-ին Գերմանական Համբուրգում կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչը, Օթար Երանոսյանը հաղթող ճանաչվեց և անցավ 1/4 եզրափակիչ:

Այսօր ախալքալաքցի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը, ով պայքարում է Վրաստանի դրոշի ներքո, պետք է պայքարեր Հնդկաստանցի բռնցքամարտիկ Շիվա Թապայի հետ, սակայն, պայքարը տեղի չունեցավ հակառակորդի հրաժարման պատճառով (հավանաբար Թափայի առողջական խնդիրների պատճառով): Արդյունքում Օթար Երանոսյանը հաղթող ճանաչվեց:

Հաջորդ մարզիկը ում հետ պետք է մրցի Օթար Երանոսյանը, ուզբեկ բռնցքամարտիկի հետ: Հաղթանակի դեպքում Օթար Երանոսյանը կանցնի կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ ախալքալաքցի մարզիկ Օթար Երանոսյանը Վրաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում մասնակցում է աշխարհի առաջնությանը՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում: