Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Խոսպիո գյուղի մոտակայքում, գլխավոր մայրուղու վրա: Միմյանց են բախվել Lada և Opel մակնիշի ավտոմեքենաները, վարորդներից մեկը տեղում մահացել է:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, որն տեղում արձանագրել է վարորդներից մեկի՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ Մ.Մ.-ի մահը՝ ծնված 1960 թվականին: Շտապօգնության աշխատակիցների խոսքերով՝ մնացածները ստացել են թեթեւ վնասվածքներ և հրաժարվել են հոսպիտալացումից։

Դեպքի վայրում են նաև Պարեկային ոստիկանության աշխատակիցները։

ՆԳՆ-ն հետաքննությունը սկսել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է «Տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի անվտանգության և շահագործման կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդու մահվան (պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 7 տարի ժամկետով՝ զրկելով մինչև 3 տարվա ընթացքում պաշտոններ զբաղեցնելու կամ որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից):

авария2

авария

fdfhbz4