Հոկտեմբերի 31-ի Վրաստանի խորհրդարանական ընտրություններին «Հայրենասերների դաշինք» կուսակցական ցուցակներով առաջադրված թեկնածու Սամվել Պետրոսյանը քվեարկեց հանուն ժողովրդավար Վրաստանի:
Սամվել Պետրոսյանը քվեարկեց ժամը 11:16 րոպեին, Ախալքալաքի №18.40.01 ընտրատարածքում: Պետրոսյանը քվեարկության էր եկել տիկնոջ հետ:
«Ես քվեարկեցի ի օգուտ այն քաղաքական ուժի, որն այսօրվա դրությամբ Վրաստանում վարում է հավասարակշռված քաղաքականություն: Ես քվեարկեցի այն ուժին, որն այսօրվա դրությամբ վերականգնեցնում է պատմական արդարությունը: Քվեարկեցի ի օգուտ խաղաղության, քանի որ Վրաստանը գտնվում է աշխարհաքաղաքական այնպիսի մի իրավիճակի մեջ, որ հարևան է և Հայաստանին, և Ադրբեջանին, որոնք այսօր պատերազմում են: Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա դադարեցնել պատերազմը»,- քվեարկության ավարտին Jnews-ի հետ զրույցում ասաց «Հայրենասերների դաշինք» կուսակցության համամասնական թեկնածու Սամվել Պետրոսյանը: