Ախալքալաքի մունիցիպալիտետի «Մուրջի» պարային համույթն ապրիլի 17-ին մասնակցել է Կիեւում կայացած մանկապատանեկան պարի միջազգային առցանց փառատոնին: Համույթը դարձել է փառատոնի դափնեկիր:
2021 թվականի ապրիլի 17-ին Կիեւում կայացել է պարի միջազգային փառատոն: Համավարակի պատճառով Կիեւի պարի միջազգային փառատոնը կայացել է առցանց: Մասնակցել են 8 երկրի համույթներ՝ Իսպանիայի, Սլովակիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղազախստանի, Լիտվայի, Ուկրաինայի, Վրաստանի: Կիեւից մասնակցել է 15 համույթ:
Բոլոր համույթները, ըստ «Մուրջիի» գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրևելիի, պրոֆեսիոնալներ են եղել:
«Մենք ուղարկել էինք մեր երեք պարերի տեսանյութերը և ժյուրին ընտրել էր Աջարուլի պարը: Այս պարով մենք դարձանք այս մրցույթի դափնեկիրը»:
2018-ի աշնանն այս փառատոնն անցկացվել էր Ախալքալաքում:
Նման նյութեր:
Ախալքալաքում այսօր` մայիսի 21-ին, վերջին զանգը հնչեց երկու հանրային դպրոցների՝ քաղաքի թիվ 2 դպրոցի (ռուսաց դպրոց) եւ թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) շրջանավարտների համար:
21.05.2022 | նորություններ
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Ախալքալաքում հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը +13 °C-ից +19 °C է։
21.05.2022 | նորություններ
Այսօր Ախալքալաքի երկու հանրակրթական հաստատություններում՝ Թիվ 3 և Թիվ 4 հանրային դպրոցներում հնչեց ավարտական վերջին զանգը:
20.05.2022 | նորություններ
Կորոնավարակը դեռ վերջնական չի նահանջում, ճիշտ է դեպքերի քանակը նվազում է, սակայն մասնագետները ասում են, որ համավարակի վերջը դեռ չի երևում: Այսօր Ախալքալաքի շրջանում հաստատվել…
20.05.2022 | նորություններ
Համաձայն Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի՝ դոլարը շարունակում է արժեզրկվել, մինչդեռ ռուբլին ամրապնդում է իր դիրքերը։ Նման միտում է նկատվում նաև Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերի…
20.05.2022 | նորություններ
Պրոֆեսոր Նանա Զազաձեի մոտ ուղեղի ուռուցք է ախտորոշվել։ Այն արագ զարգացող է, յուրաքանչյուր րոպեն վճռորոշ է նրա կյանքի համար: Շտապ վիրահատություն է անհրաժեշտ, որը Վրաստանում…
20.05.2022 | նորություններ
Վրաստանի բոլոր մաքսակետերը երթևեկության կտրուկ աճի պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Այս մասին հաղորդում է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
20.05.2022 | Հասարակություն
Այսօր՝ մայիսի 19-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգեցին XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում զոհված հույների հիշատակը։
19.05.2022 | Հասարակություն