Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ այսօրվա դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայկական կողմը 105 զոհ ունի:
«Երբ մենք ասում ենք՝ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նաեւ նկատի ունենք, որ որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել։ Հենց այս է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին: Դիմել ենք 4-րդ հոդվածի հիման վրա։ ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնության՝ այդ թվում ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու եւ ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Ընդ որում, նկատի ունենք նաեւ նախորդ տարվա ներխուժումը՝ Սոթք-Խոզնավար հատվածում»,- Ազգային ժողովում ասել է Փաշինյանը: