Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 112-ով՝ հասնելով 228 910-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 106-ով և հասել 219 168-ի:

Իրականացվել է 5 049 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 310 356-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 590-ի, ևս 1 115 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ հիվանդության պատճառով։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 037 մարդ։