Հայաստանում նոյեմբերի 15-ին կատարվել է 7 699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1 617 հիվանդ, գրանցվել է մահվան 58 դեպք, որից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 16-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 107 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 385 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8492 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում: