Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44 649-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 188-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Գրանցվել է մահվան ևս 4 դեպք։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 895 դեպք կա, այլ պատճառով՝ 275։
Ապաքինվել է ևս 566 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 39 823 է, փաստացի բուժվողներինը՝ 3656 է։
Մեկ օրում թեստավորվել է 2166 մարդ։ Ընդհանուր առմամբ, արվելէ 215 810 թեստ։