Քաղաքականություն 6 Հոկտեմբերի, 2022 • Հանուն Կովկասում տևական խաղաղության. Մակրոնը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Պրահայում ավարտվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առանձնազրույցը։ Մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը քառակողմ հանդիպումից հետո Թվիթերում լուսանկար է տարածել՝ գրելով՝ «հանուն Կովկասում տևական խաղաղության»:

Սա Փաշինյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակումից հետո, որի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։

Այս հանդիպումից հետո առաջին անգամ պաշտոնապես կհանդիպեն Թուրքիայի ու Հայաստանի ներկայիս ղեկավարները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝