Ընտրությունների օրը, հոկտեմբերի 8-ին, jnews.ge-ին առաջարկում է իր օգնությունը բոլոր ոչ տեղացի լրագրողներին, և պատրաստ է արձագանքել ընտրողների և քաղաքական բոլոր սուբյեկտների զանգերին` ընտրական գործընթացում խախտումների մասին բողոքների վերաբերյալ:
Բոլոր լրագրողները, ովքեր կցանկանան գալ Ախալքալաք հոկտեմբերի 8-ին, որպեսզի օբյեկտիվորեն լուսաբանեն ընտրությունները, jnews.ge-ին առաջարկում է իր օգնությունը տրամադրելով գրասենյակ` ինտերնետով, ինչպես նաև այլ գրասենյակային հնարավորություններով:
Մենք նաև պատրաստ ենք արձագանքել Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրողների զանգերին ու բոլոր քաղաքական սուբյեկտների ներկայացուցիչներին, այն դեպքում եթե նրանք հոկտեմբերի 8-ին, ընտրությունների օրը նկատել են որևէ խախտում, կամ վատ վերաբերմունք ցանկացած անձի նկատմամբ:
Եթե որևէ մեկի վրա ճնշում է գործադրվել: Խնդրում ենք զանգահարեք մեզ +995 597 003 024 կամ +995 595 999 739 հեռախոսահամարներով: Կամ դիմեք մեր գրասենյակ, որը գտնվում է Ախալքալաքում, քաղաքի կենտրոնում, Ջավախիշվիլի փողոցի վրա, Մշակույթի տան հետևի մասում, «Գոլդ» սրճարանի դիմաց: