Ինչպես խորհրդարանական ընտրությունների, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը սահմանվում է օրենքով:
Ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ Սակրեբուլոյի և ինքնակառավարվող քաղաքի/համայնքի քաղաքապետի հաջորդ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի առաջին շաբաթ օրը: Այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակվել են հոկտեմբերի 2-ին:
Ինչպես Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստին պարզաբանել է «Վրացական երազանքի» պատգամավոր Շալվա Պապուաշվիլին, աշխատանքային խմբում տեղական ընտրությունների օրը օրենսդրական մակարդակով որոշելու առաջարկը ստացվել է ընդդիմությունից, ինչի հետ մեծամասնությունը համաձայնել է:
«Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: