Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանների բոլոր ուսուցիչները, անկախ նրանից, բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ ունեն թե ոչ, կստանան 35% հավելավճար՝ իրենց աշխատավարձին:
Ուսուցչի բազային աշխատավարձը 405 լարիից կբարձրանա 545 լարի: Համաձայն “Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման համար” նոր օրենքի ուսուցիչները, ովքեր ունեն բարձրլեռնային շրջանի բնակչի կարգավիճակ 2016 թ.-ի սեպտեմբերից կստանան 35% հավելավճար իրենց աշխատավարձին:
Սակայն, ուսուցիչների մեծ մասը, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են և ապրում են այստեղ ժամանակավոր կացության թույտվությամբ, չեն կարող ստանալ կարգավիճակ: Ախալքալաքի ուսուցիչները, ովքեր չունեն Վրաստանի քաղաքացիություն դժգոհ էին ու խոսում էին իրենց իրավունքների խախտման մասին, որ նրանք չեն կարող օգտվել “Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման համար” նոր օրենքի արտոնություններից:
Բայց այս խնդիրը կարծես լուծված է: Համաձայն Վրաստանի կրթության և գիտության նախարարի №130/H հրամանագրի բարձրլեռնային շրջանի բոլոր ուսուցիչները (միայն բարձրլեռնային շրջանի կարգավիճակով տարածաշրջանների) կացության թույլտվությամբ կստանան 35% հավելավճար իրենց բազային աշխատավարձին:
Հրամանագիրը ստորագրվել է սեպտեմբերի 28-ին Կրթության նախարարի կողմից, հավելավճարները կտրվեն սեպտեմբերի 1-ից: Բարձրլեռնային շրջանի ուսուցիչները, ում բազային աշխատավարձը կազմում է 405 լարի, կստանան հավելավճար 142 լարի չափով, իսկ աշխատավարձի ընդհանուր գումարը կկազմի 545 լարի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, երբ Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան Ախալքալաքում էր, jnews.ge-ն զրուցել է նրա հետ ուսուցիչների վերաբերյալ թեմայով, ովքեր չեն կարող օգտվել “Բարձրլեռնային տարածաշրջանների զարգացման համար” օրենքի արտոնություններից օտարերկրյա քաղաքացիության պատճառով:
Քրիստինե Մարաբյան