2024 թվականի միասնական ազգային քննություններին, ընդհանուր մագիստրատուրայի քննությանը, ինչպես նաև ուսանողական դրամաշնորհային մրցույթին գրանցումը կսկսվի մարտի 4-ին, ժամը` 10:00-ին և կավարտվի ապրիլի 4-ին, ժամը` 18:00-ին:
Այս թեմայի շուրջ այսօր՝ մարտի 1-ին, ճեպազրույց է ունեցել Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Նինո Ծերեթելին։
«Այս տարի, ելնելով նախորդ տարիների վիճակագրությունից, մեր ակնկալիքն այն է, որ ազգային միասնական քննություններին կգրանցվի առնվազն 40 հազար դիմորդ։ Դիմորդներին խորհուրդ եմ տալիս մասնակցել բաց դռների օրերին, քննական կենտրոնի մասնագետները կպատասխանեն ցանկացած հարցի։ Կենտրոնը լիովին պատրաստ է ապահովելու, որ յւորաքանչյուր դիմորդ ստանա անհրաժեշտ տեղեկատվություն»,- ասել է Նինո Ծերեթելին։
Քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Թելավիում, Գորիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Փոթիում, Օզուրգեթիում, Բաթումում, Ախալցիխում, Խուլոյում և Ամբրոլաուրիում։
2024 թվականի միասնական ազգային քննություններին, ընդհանուր մագիստրոսական քննությանը և ուսանողական դրամաշնորհային մրցույթին գրանցվելը հնարավոր կլինի մարտի 4-ից online.naec.ge կայքում։
Հիմնական փուլում՝ մինչև ապրիլի 4-ի ժամը 18:00-ն, քննվողը պետք է լրացնի անձնական տվյալները, ընտրի քննության քաղաքը և հանձնվող առարկաները։ Նշված ժամկետը լրանալուց հետո քննություններին հնարավոր չէ գրանցվել։ Քննվողները կարող են փոխել կամ ավելացնել թեմա, ինչպես նաև փոխել քննության լեզուն մինչև ապրիլի 15-ը, ժամը 18:00-ն։ Բողոքարկման արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից նրանք հնարավորություն կունենան փոփոխություններ կատարել կրթական ծրագրերի ցանկում։