Ախալքալաքի մունիցիպալիտետի հանրային դպրոցներում այսօրվա դրությամբ կա երեք թափուր աշխատատեղ, երկուսը Կաջոյի դպրոցում՝ ուսուցչի, ևս մեկն էլ՝ թիվ 3 դպրոցի փոխտնօրենի հաստիքների համար:
Կաջո գյուղի հանրային դպրոցում 6-րդ դասարանի մաթեմատիկայի ուսուցչի և ֆիզկուլտուրայի ու սպորտի ուսուցչի համար հայտարարվել է թափուր աշխատատեղ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 18-ն է:
Պարզելու համար, արդյոք այս առարկաները դասավանդվում են Կաջոյի դպրոցում, թե ոչ, Jnews- ը զանգահարեց դպրոցի տնօրեն Արթուր Բալասանյանին, բայց նա կոպիտ պատասխանեց, որ դա մեր գործը չէ, որ մենք հետաքրքրվում ենք դրանով:
Թափուր է հայտարարվել նաև թիվ 3 հանրային (վրացական) դպրոցի փոխտնօրենի հաստիքը: Այս պաշտոնի համար հայտը ներկայացնելու վերջնաժամկետն ապրիլի 27-ն է: