Հունիս-հուլիս ամիսների ընթացքում Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունքի վկայական է ստացել 22 անձ, մինչդեռ մայիս ամսին նրանց թիվը 69 էր, այսինքն՝ մինչև քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելու պարտավորություն մտցնելը։

Այսպիսով՝

  • Սամցխե-Ջավախքում հունիս ամսում վարորդական իրավունք է ստացել 8 տղամարդ, նրանցից 7-ը Վրաստանի քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Ուկրաինայի։

Քննություններին մասնակցել են՝ 17, 20, 23, 27, 34, 40, 46 և 49 տարեկան տղամարդիկ։

  • Հուլիս ամսում վարորդական իրավունք է ստացել 14 քաղաքացի՝ 4 կին և 8 տղամարդ, ևս մեկը սեռը չի նշել։ Նրանք բոլորն էլ Վրաստանի քաղաքացիներ են։

Քննություններին մասնակցել են՝ 17, 18, 20, 26, 28, 31, 36, 46 և 54 տարեկան անձիք։

Ստորև Ձեզ ենք ներկայացնում հունվար-մայիս ամիսների վիճակագրությունը.

  • 2022 թվականի հունվարին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 137  մարդ, այստեղից՝ 74-ը տղամարդ, 63-ը՝ կին։ Ամենաշատ վարորդական իրավունք ստանալու համար դիմել և այն ստացել են 17-ամյա տղաները՝ 34 հոգի:
  • Փետրվարին վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 133-ը՝ տղամարդ, 70-ը՝ կին, մի անձ չի նշել սեռը։ Ամենաշատ վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան տղաները՝ 59 հոգի։
  • Մարտին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 105-ը՝ տղամարդ, 98-ը՝ կին, մի անձ սեռը չի նշել։ Այստեղից վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան՝ 36 տղաներ և 18 տարեկան՝ 13 աղջիկներ, մյուս տարիքային խմբերից մեքենա վարելու իրավունք ստացել է 10-ից պակաս մարդ։
  • Ապրիլին վարորդական իրավունք է ստացել 169 մարդ, այդ թվում՝ 82 կին և 86 տղամարդ, մի անձ չի նշել սեռը։ Վիճակագրության համաձայն՝ ամենամեծ տարիքային խումբը, որի դեպքում քննությունը հանձնել ու վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան տղաներ։
  • Մայիսին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 69 մարդ, այդ թվում՝ 43 կին և 26 տղամարդ։ Ըստ տարիքային խմբի՝ ամենաշատը վարորդական իրավունք ստացել են 17 տարեկան տղաները՝ 11 հոգի։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 25-ից տեսական և հատուկ հարթակում գործնական քննությանն ավելացվել է պարտադիր քննություն՝ քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելը։