Հոկտեմբերի 30-ին հինգ ինքնակառավարվող քաղաքներում, 15 մունիցիպալիտետում և 24 ընտրատարածքում տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, քաղաքացիները կընտրեն 20 քաղաքապետի և սակրեբուլոյի 42 մեծամասնական անդամի: Երկրորդ փուլում ընտրողներին կսպասարկի 1830 ընտրատեղամաս: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին:
Նրա խոսքով, երկրորդ փուլում ընտրողների համար բացառիկ դեպքով ստեղծվել է ութ տեղամաս:
«Ստեղծվել են հատուկ տեղամասեր, որոնք ապահովելու են ստացիոնար հաստատություններում և մեկուսացման մեջ գտնվող անձանց ընտրությունների մասնակցությունը», – ասել է Իոսելիանին:
Ըստ ԿԸՀ-ի մամուլի խոսնակի, հոկտեմբերի 2-ի նման պաշտպանված կլինեն բոլոր կովիդ կարգավորումները:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողները, ովքեր գրանցված են համապատասխան գերատեսչության ընտրողների բազայում, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար, շարժական տուփից օգտվելու նպատակով, պետք է ԿԸՀ-ին դիմեն հոկտեմբերի 23-ից հոկտեմբերի 25-ը՝ զանգահարելով 2 56 00 56 ներքին 0 համարին:
Երկրորդ փուլին մասնակցող ընտրական սուբյեկտների իրավասու ներկայացուցիչների համար լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև երկրորդ փուլի արդյունքների բողոքարկման վերջնաժամկետի ավարտը, գրանցման ժամկետը տարածվում է գրանցված դիտորդների և լրատվամիջոցների վրա, որոնք իրավունք ունեն փոփոխություններ կատարել և դիտորդներ կամ լրատվամիջոցների ներկայացուցիչներ ավելացնել ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից հինգերորդ օրը: