Ինչպես հայտնում է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը՝ մեկնարկել է 2021-2022 ուսումնական տարվա ազգային ուսումնական օլիմպիադային մասնակցության համար գրանցումը: Գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 26-ը, ժամը՝ 18:00-ն։

Նրանց խոսքով, աշակերտները գրանցվելու համար պետք է դիմեն դպրոցի տնօրինությանը։ Դպրոցները կարող են գրանցել այն աշակերտներին, ովքեր ցանկանում են մասնակցել ազգային ուսումնական օլիմպիադային:

Ազգային ուսումնական օլիմպիադան անցկացվում է երեք փուլով: Երկրորդ փուլին մասնակցելու իրավունք կունենա այն մասնակիցը, ով կհավաքի թեստի առավելագույն միավորի 60 տոկոսը և ավելին, բացի այդ կընդգրկվի առարկայական վարկանիշային ցուցակի առաջին 1000 աշակերտների թվում։

«Ազգային ուսումնական օլիմպիադայի նպատակն է խթանել ուսումնական գործընթացը և բարձրացնել աշակերտների մոտիվացիան։ Նաև միջազգային օլիմպիադաներում թիմերի թեկնածուների բացահայտումը, ովքեր կմեկնեն Վրաստանի անունից»,- հայտնում են Գնահատման և քննությունների ազգային կենտրոնից։