Չնայած նրան, որ սեպտեմբերի 15-ն ուրբաթ է՝ շաբաթվա վերջին աշխատանքային օրը, սակայն, համաձայն Վրաստանի օրենսդրության՝ ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին։
Շատերը մտածում և գտնում են, որ ավելի ճիշտ է ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 18-ին՝ երկուշաբթի օրվանից, բայց ուսումնական գործընթացի մեկնարկն ու ավարտը Վրաստանի հանրակրթական դպրոցներում կարգավորվում է Վրաստանի ընդհանուր կրթության մասին օրենքով։
Համաձայն օրենքի՝ ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին և ավարտվում է հունիսի 10-ից հետո՝ առաջին ուրբաթ օրը։
Ուսումնական առաջին օրը հնարավոր է փոխվի միայն այն դեպքում, եթե սեպտեմբերի 15-ը հանգստյան օր է։
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222 մասնավոր կրթական հաստատություններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 65 դպրոց, բոլորը պետական են։