Ներքին գործերի նախարարության փորձաքրեական վարչության թմրամիջոցների վերահսկման ծառայության 2023 թվականի III (հուլիս-սեպտեմբեր) եռամսյակի տվյալներով, թմրանյութերի օգտագործման ամենաշատ դեպքեր՝ ինչպես երկրորդ եռամսյակում, գրանցվել են Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։ Վիճակագրության համաձայն՝ զգալի տարբերություն է կա տղամարդկանց և կանանց միջև, ավելի շատ դրական պատասխան եկել է տղամարդկանց թեստերի արդյունքներից։

Ընդհանուր կատարվել է 1 436 թեստավորում։ Թեստովորումը իրականացվել է 18-ից մինչև 60-անց տարիքային խմբերում։

Թեստավորված անձանց քանակը ներկայացնում ենք ստորև․

  • Թբիլիսի՝ 609
  • Իմերեթի՝ 123
  • Աջարիա՝ 164
  • Կախեթի՝ 136
  • Գուրիա՝ 65
  • Սմեգրելո՝ 133
  • Սամցխե-Ջավախեթի՝ 21
  • Քվեմո Քարթլի՝ 91
  • Շիդա Քարթլիում՝ 94

Ըստ վերոնշյալ թվերի ամենաշատ թեստավորում կատարվել է Թբիլիսիում, իսկ ամենաքիչը՝ Սամցխե-Ջավախեթիում։

Սամցխե-Ջավախեթիում մինչև 18 տարեկան անձանց մոտ թեստավորում չի անցկացվել, 18-24 տարեկանների խմբում անցկացվել է 3 անձի մոտ։ 25-44 տարեկանների խմբում անցկացվել է 14 թեստավորում, 45-60 տարեկանների խմբում՝ 4 թեստ։ 60-ից բարձր անձանց շրջանում թեստավորում չի կատարվել։

Կատարված թեստերից դրական պատասխան է եկել 1030 անձի մոտ։

  • Թբիլիսի՝ 498
  • Իմերեթի՝ 59
  • Աջարիա՝ 95
  • Կախեթի՝ 101
  • Գուրիա՝ 33
  • Սմեգրելո՝ 101
  • Սամցխե-Ջավախեթի՝ 17
  • Քվեմո Քարթլի՝ 69
  • Շիդա Քարթլիում՝ 57

Սամցխե-Ջավախեթիում 18-24 տարիքային խմբում 3 դրական պատասխան է եկել։ 25-44 տարեկանների շրջանում 10-ը դրական է եկել, իսկ 45-60 տարիքային խմբում՝ չորս։

Տղամարդկանց շրջանում դրական է եկել 1020 թեստի պատասխան, իսկ կանանց շրջանում՝ 10։