Ըստ Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի, այսօրվա դրությամբ մունիցիպալիտետում կա կորոնավիրուսային վարակի 3 հաստատված դեպք:

Կորոնավիրուսով վարակված բոլոր 3 հիվանդները գտնվում են Թբիլիսիի տարբեր հիվանդանոցներում:

Վարակվածներից մեկը «Կրեդո» բանկի աշխատակից է, ուստի այն այսօր կարանտինի է անցել: Այս պահին «Կրեդո» բանկի աշխատակիցները թեստավորվում են:

Ախալքալաքում շուրջ 50 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Հիշեցնենք, որ Ախալքալաքում նախորդ շաբաթ գրանցվել էր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը:

Ախալքալաքում կորոնաիրավիճակի մասին մանրամասներին ծանոթացեք մեր հետևյալ նյութերում: