Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը վիճակագրական վերլուծություն է կատարել տարբեր առարկաներից, այդ թվում՝ ընդհանուր ունակությունների հայերեն և ադրբեջաներեն թեստերը:

Ընդհանուր ունակությունների թեստի առավելագույն միավորը 80 է: Քննության նվազագույն շեմը համարվում է հաղթահարված, եթե դիմորդի ստացած միավորը 24-ից բարձր է:

Ըստ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի՝ ընդհանուր ունակությունների հայերեն քննությանը մասնակցել է 557 դիմորդ, նրանցից 24.24%-ին չհաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:

Իսկ ընդհանուր ունակությունների ադրբեջաներեն քննության մասնակցել է 2 138 դիմորդ, նրանցից 43.55%-ին չհաջողվել հաղթահարել նվազագույն շեմը:

Այսպիսով, ադրբեջաներեն լեզվով ընդհանուր ունակությունների թեստը հանձնող դիմորդների թիվը 1 581-ով գերազանցում է հայերեն լեզվով թեստ հանձնող դիմորդների թվին:

Այլ առարկաներից վերլուծություններին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով