2020-2021 ուսումնական տարում Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզները ստացել են 256 հայտադիմում: Մանկապարտեզներում աշակերտների գրանցման գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը:
Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 12 մանկապարտեզ, որից 3-ը գտնվում են քաղաքում, իսկ մնացած 9-ը` տարբեր գյուղերում: 2020-2021 ուսումնա-կրթական տարվա համար Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված սաների ընդհանուր թիվը 256 է:
Թվերն ըստ մանկապարտեզների.
Ախալքալաքի թիվ 1 մանկապարտեզ՝ 25,
Ախալքալաքի թիվ 2 մանկապարտեզ՝ 25,
Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզ՝ 47,
Գյուղեր՝
Դիլիսկա՝ 31,
Վաչիան՝ 14,
Բարալեթ՝ 37,
Ազավրեթ՝ 11,
Կարծախ՝ 11,
Կուլիկամ՝ 15,
Խանդո՝ 12,
Կոթելիա՝ 8,
Կարտիկամ՝ 20:
Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, նրանք կարող են ծնողներից դիմումներ ընդունել մինչև սեպտեմբերի 1-ը: Քաղաքի և գյուղերի բոլոր մանկապարտեզներում տեղեր կան:
Ինչ վերաբերում է մանկապարտեզների սեպտեմբերի 14-ին բացմանը, Միավորման տնօրենը մեկնաբանեց, որ ինքը հստակ ոչինչ չի կարող ասել, քանի դեռ Նահանգապետարանից բացման հրաման չի ստացել: Նա նաև հավելեց, որ մանկապարտեզները ապահովված են սննդամթերքով և պատրաստ են բացման:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտից մանկապարտեզները Վրաստանում կորոնավիրուսի ի հայտ գալու և տարածման պատճառով փակ են: Այս ընթացքում, մունիցիպալ իշխանությունների որոշմամբ, բոլոր մանկապարտեզները, այդ թվում նաև Ախալքալաքի մունիցիպալիտետը երեխաներին 2 անգամ սննդամթերք են բաժանել: