«Մենք կարող ենք վստահորեն ասել, որ ձիթապտղի արդյունաբերությունը Վրաստանում իր տեղը զբաղեցրել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս», – հայտարարել է Ձիթապտղի միջազգային խորհրդի ղեկավար Գիորգի Սվանիձեն:
Նրա խոսքով, դա տեղի է ունեցել փուլերով.
«Նախ տնկիներ բերեցին, տնկարկներ ստեղծեցին, հետո, երբ բերքը ստացան, վերամշակող գործարան կառուցեցին, այսօր արդեն ստացել են համաշխարհային միջազգային սերտիֆիկատը, որով վրացական ձիթապտուղը կարելի է վաճառել ցանկացած երկրում։ Մեր արտադրանքն այսօր արտահանվում է բավականին բարձր գնով»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, այս ցիկլը ձևավորվելուց հետո այն սկսեց աշխատել ամբողջ թափով, և այսօր վստահաբար կարելի է ասել, որ ձիթապտղի արտադրությունն իր տեղը գտել է ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ աշխարհում։
«Ներկայումս ձիթապտուղն աճեցվում է աշխարհի 47 երկրներում, մնացածը ներկրողներ են: Այսօր մեր ձիթապտուղը մեծ պահանջարկ ունի ներկրող երկրներում, որտեղ վրացական արտադրանքն արդեն իսկ ունի բարձր ճանաչման մակարդակ՝ հիմնականում բարձր որակի շնորհիվ»,- ասել է Գիորգի Սվանիձեն։