«American Councils for International Education Georgia»-ն կազմակերպում է առցանց հանդիպում Ջավախքի դպրոցների աշակերտների համար, ովքեր ցանկանում են մասնակցել FLEX (Future Leaders Exchange) փոխանակման ծրագրին:

Հանդիպման ընթացքում կազմակերպիչները կբացատրեն բոլոր մանրամասները և կպատասխանեն բոլոր հետաքրքրող հարցերին: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին, Zoom հարթակի միջոցով։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 599 77 06 58 կամ 557 90 90 65 հեռախոսահամարներով։

Ապագա առաջնորդների փոխանակման (FLEX) ծրագիրը դպրոցականներին (14-16 տարեկան) հնարավորություն է տալիս ծանոթանալ ամերիկյան մշակույթին և միջազգային փոխանակման ծրագրի միջոցով նրանք կարող են սովորել ամերիկյան դպրոցում ու մեկ ուսումնական տարի ապրել ամերիկյան ընտանիքներում:

Արդեն 26-րդ տարին է, ինչ «Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը» (FLEX) ֆինանսավորում է (ավելի քան 24000 հոգու) դպրոցականներին: Ամեն տարի Վրաստանից մոտ 80 ավագ դպրոցի աշակերտ մեկնում է ԱՄՆ՝ այնտեղ մեկ ուսումնական տարով ապրելու և ուսում ստանալու նպատակով։

Ախալքալաքի մի քանի տասնյակ դպրոցականներ, ովքեր այժմ ծրագրի շրջանավարտներ են, վերջին տարիներին մեկնել են ԱՄՆ, և նրանցից երկուսն այժմ էլ գտնվում են ԱՄՆ-ում։