Արդեն չորրորդ անգամ Վրաստանում ուսանողների համար անցկացվում է Հարվարդի դպրոցի ամենամեծ բիզնես-գործերի մրցույթը:
Բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կարող են թիմ կազմել և գրանցվել: Յուրաքանչյուր թիմ պետք է բաղկացած լինի 4-6 հոգուց:
Մասնակցության հայտերի ընդունումը սկսվել է, վերջնաժամկետն ապրիլի 11-ին: Հարվարդի դպրոցի բիզնես-գործերի մրցույթի առաջին փուլը կանցկացվի ապրիլի 24-ից 25-ը, կիսաեզրափակիչ փուլը՝ մայիսի 22-ից 23-ը, իսկ եզրափակիչը՝ հունիսի 19-ից 20-ը:
Մրցույթը կանցկացվի երեք փուլով, որին յուրաքանչյուր թիմ կմասնակցի իր բուհի անունից։ Մրցույթի շրջանակներում ուսանողները կաշխատեն բիզնես գործերի վրա, իսկ հաղթողներին կնտրեն Վրաստանի բարձր որակավորում ունեցող մենեջերները:
Անգլերենով տեքստ վերլուծելու ունակությունը ցանկալի է թիմի բոլոր անդամների համար: Առաջին փուլով մասնակիցներին կտրամադրվի վրացերեն թարգմանված bisiness case, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում՝ միայն անգլերենով:
Հարվարդի դպրոցի Business Case Competition-ի մրցանակային բյուջեն կազմում է 20 000 լարի է։ Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա 11 000 լարի, երկրորդ տեղը՝ 6 000 լարի, երրորդ տեղը՝ 3 000 լարի:
Վրաստանի Բանկի և TBSC Consulting բիզնես խորհրդատվական ընկերության հետ համատեղ իրականացվող նախաձեռնության նպատակն է՝ նպաստել երիտասարդների շրջանում քննադատական մտածողության և որոշումներ կայացնելու հմտությունների զարգացմանը:
Մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք գրել BusinessCaseCompetition-04@tbsc.ge էլեկտրոնային հասցեով: