Օգոստոսի 25-ին, առավոտյան ժամը՝ 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի է ունեցել գողություն: Անհայտ անձիք Վաչիանի մայրուղու տարածքում նախ կտրել, ապա գողացել են NETCOM ընկերությանը պատկանող մոտ 40 մետր երկարությամբ ինտերնետի մալուխը:
Արդյունքում վաղ առավոտից առանց ինտերնետի են մնացել Վաչիան և Բուզավեթ գյուղերը: Իսկ ընկերությունը մոտավոր 1500 լարիի վնաս է կրել:
NETCOM ընկերության տնօրինությունը զանգահարել է 112: Ոստիկանությունում դեպքի առթիվ գործ է հարուցվել, ընթանում է քննություն: