JNEWS լրատվականը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ Նինոծմինդայի մանկատան երեխաների Ամանորն ավելի ուրախ դարձնելու նպատակով։ Հիմա մանկատանն ապրում է 14 երեխա, նրանք բոլորն էլ փոքր նվերների են սպասում Ամանորի գիշերը և արդեն նամակներ են գրել Ձմեռ պապիկին։

JNEWS լրատվականի անձնակազմը ցանկանում է դառնալ նրանց գաղտնի Ձմեռ պապը, սակայն մեր անձնակազմի քանակն ավելի քիչ է, քան երեխաներն են։ Այդ իսկ պատճառով հրապարակում ենք երեխաների նամակները և ցանկությունները: Եթե մեր ընթերցողներից կլինեն ցանկացողներ, ովքեր կմիանան այս նախաձեռնությանը, ապա խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ և տեղեկացնել՝ թե ո՞ր երեխայի ցանկությունն եք ուզում իրականացնել։

Այսպիսով՝ Ձեզ ենք ներկայացնում նրանց ցանկությունները։

Էրեկլե Լոլաձեն 17 տարեկան է: Նա ցանակնում է, որ Ձմեռ պապն Ամանորի գիշերը նրան սպորտային ջորդանի կոշիկներ նվիրի, 43 չափսի։

Դաթո Գաբունիան նույնպես 17 տարեկան է: Նա ևս Ձմեռ պապից նույն նվերն է սպասում՝ սպորտային ջորդանի կոշիկներ, 43 չափսի։

Բորիա Նամգալաձեն ցանկանում է Ամանորի գիշերը բլութութով անլար ականջակալներ նվեր ստանալ։

Սպիրիդոն Դեկանաձեն 9 տարեկան է: Նա ևս Ձմեռ պապիկից սպասում է բլութութով անլար ականջակալներ։

Թեոնա Զեդգենիձեն 13 տարեկան է, նա ցանկանում է նվեր ստանալ ամանորյա լույսեր և ննջազգեստ։

Գիորգի Կակուլիան 18 տարեկան է, նա ուզում է ունենալ բլութութով անլար ականջակալներ։

Ալեքսանդրե Դեվանիձեն 17 տարեկան է: Նա նույնպես ուզում է ունենալ բլութութով անլար ականջակալներ, սակայն ավելի մեծ։

letters

Դեկանաձե Նինոն 13 տարեկան է, իր ընկերուհու նման Ամանորյա լույսեր և ննջազգեստ է ուզում նվեր ստանալ։

Գուրանդա Սիրբիլաձեն 14 տարեկան է, նա Ձմեռ պապիկից ուզում է ստանալ օծանելիք, մատանի և վզնոց։

Քեթևան Ճալաղոնիան 16 տաերկան է, նա ուզում է նվեր ստանալ կամ ճամփորդական պայուսակ կամ հուդի (երկարաթև, գլխարկով վերնազգեստ)։

Նամգալաձե Նինոն 14 տարեկան է, նա իր նամակում գրել է, որ ուզում է Ձմեռ պապիկն իրեն հուդի (երկարաթև, գլխարկով վերնազգեստ) և մատանի նվիրի։

Զեդգենիձե Էկան նույնպես 14 տարեկան է, նա ուզում է բլութութով անլար ականջակալներ և ականջօղեր ունենալ։

Վանքվելաշվիլի Թամթան, ով 16 տարեկան է, ուզում է ցածրակրունկ և ցածրավիզ ոտնամաներ (բատինկա) կամ հուդի (2XL) ունենալ։

Զոսիմե Բագդասաովը 18 տարեկան է: Նա ցանկանում է ունենալ օտար բառերի բացատրական բառարան, Վրաստանի պամության գիրք, անգլերեն լեզվի բառարան, գիրք հոգեբանության մասին, «Կոսմոս» գիրքը, և համաշխարհային կյանքի և քաղաքակրթության էվոլուցիայի մասին գիրք։