Յուրիկ Ունանյանը 2017 թվականից զբաղեցնում էր Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը: Նա առաջին ընտրված քաղաքապետն էր, մինչ այդ քաղաքապետը նշանակվում էր սակրեբուլոյի կողմից։ Այս տարի քաղաքապետի պաշտոնում Յուրիկ Ունանյանին փոխարինեց Մելքոն Մակարյանը: Jnews-ը փորձել է Ունանյանից պարզել նրա պաշտոնավարման տարիներին շրջանում իրականացված ու չստացված ծրագրերի, ինչպես նաև կիսատ մնացած աշխատանքների մասին։
Նախկին քաղաքապետը նշում է իր պաշտոնավարման տարիներին մունիցիպալիտետում կարևորվել է և առաջնահերթություն տվել ենթակառուցվածքային նախագծերին, և չի եղել այնպիսի նախագիծ, որը սկսվի և ավարտին չհասցվի։
«Ամենակարևորն այն էր, որ մենք մտածում էինք, թե ինչ թույլ տեղ ունի մեր շրջանը: Հիմնական նպատակը ենթակառուցվածքային նախագծերն էին, որոնք իրականացնելու համար մաքսիմում օգտագործել ենք մեր հնարավորությունները: Ես գտնում եմ, որ ամենակարևոր բանն ինչ մենք արել ենք, դա եղել է այն, որ արել ենք մեր հնարավորությունների չափով։ Այդ նախագծերը կարող են լինել ասֆալտապատում, գյուղերում փոքր ծրագրեր, ինչպիսիք են մանկապարտեզների վերանորոգում, կառուցում և այլն։ Օրինակ. մենք նոր մանկապարտեզ բացեցինք Կարծախում, Սուլդայում, Կուլիկամում, շինարարությունն ընթացքի մեջ է նաև Գումբուրդոյում, Գոգաշենում, այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ մենք ինչ-որ ծրագրել ենք, արել ենք, չի եղել նախագիծ, որ օդի մեջ է մնացել: Յուրաքանչյուր նախագիծ, որը սկսվել է՝ հասցվել է ավարտին։ Հիմանակում իրականացրել ենք ասֆալտապատման աշխատանքներ, 4 տարվա ընթացքում MGF հիմնադրամի հետ մոտավորապես շրջանում 50 կմ ճանապարհ ենք ասֆալտապատել։ Եթե համեմատենք անցած տարիների հետ, ապա մեծ աշխատանք է կատարվել։ Երբ մենք գյուղերով էինք շրջում, տեսնում էինք, որ մարդիկ շատ գոհ են»։
Կատարված աշխատանքների ցանկում Յուրիկ Ունանյանը թվարկում է դպրոցներում իրականացված շինարարական աշխատանքները: Ինչպիսիք են Ազավրեթ և Դիլիսկա գյուղերի դպրոցների հիմնանորգումը, ինչպես նաև այլ դպրոցների սանհանույցների նորոգումը։
«Մենք յուրաքանչյուր ծրագիր կարող էինք ամբողջությամբ ավարտին հասցնել, եթե ֆինանսական ավելի մեծ հնարավորոթյուններ ունենայինք։ Սակայն ամենակարևորն այն է, որ գումարի բախշումը ճիշտ ենք կատարել, թե չէ շատ կիսատ մնացած բաներ կան: Օրինակ՝ ասֆալտապատումը շատ-շատ գյուղերում, դեռ ժամանակ է պետք, այս տարիների ընթացքում, եթե ավարտվի էլի մեծ աշխատանք կլինի։ Հենց առաջին երկու տարիների ընթացքում ամենալավ աշխատանքը քաղաքում գերեմանոզներ տանող ճանապարհների ասֆալտապատումն էր, այդ հատվածը ահավոր ցեխոտ էր, ժողովուրդն ընդհանրապես այդտեղով քայլել չէր կարողանում: Մենք տեղական բյուջեի միջոցներով սարքեցինք այդ ճանապարհը, և ես գիտեմ, որ ժողովուրդը շատ գոհ մնաց։ Բացի այդ Տավշանկայի տաղավարները կառուցվեցին, հանգստան գոտի, դա նույնպես ժողովրդի համար հաճելի էր, մարդիկ գնում էին նստելու տեղ անգամ չկար»:
Նախկին քաղաքապետը նշում է, որ ավարտին է մոտենում քաղաքային այգու վերանորոգումը, դա նույնպես իրենց ժամանակ էր սկսկվել, որն ըստ իրեն շատ սիրուն է ստացվել եղած գումարի չափով։ Ինչպես նաև վերանորոգվել է զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամուրջը։
«Եթե ինչ-որ բան մնացել է կիսատ, դա եղել է օբյեկտիվ պատճառներով, այսինքն՝ հնարավորություն չունենալու պատճառով, օրինակ բետոնապատումը սկսել էինք Խավեթի ճանապարհին, 3 կմ արդեն բետոնապատվել է, ուզում էինք շարունակել, սակայն ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով կիսատ մնաց: Շատ աշխատանքներ պետք է կատարվեին գազաֆիկացման ուղղությամբ, սակայն ափսոս գազաֆիկացումը մինչև այսօր խնդիր է մեր շրջանում»։
Յուրիկ Ունանյանը ընդգծում է, որ բավականին լուրջ աշխատանքներ են տարվել շրջանում ջրամատակարարման համակարգի նորոգման համար: Վերջնական լուծվել է երկու՝ Խորենիա և Վարևան գյուղերում ջրի խնդիրը, որը տարիներ շարունակ լուծում չէր ստանում։
«Երբ քաղաքապետի ընտրությունների ժամանակ շրջում էինք գյուղից գյուղ, 99 տոկոսով կարող եմ ասել, որ ոչ մի տեղ բողոք չկար, որ գործ սկսեինք ու կիսատ թողած լինենք, խոստացած լինեինք մեր հնարավորոությունների սահմանում և արած չլինենինք։ Ինչ խոսք, մեր շրջանը շատ խնդիրներ ունի և դրանք պետք է լուծել»:
Ունանյանը չիրականացված նախագերը միայն կապում է օբյեկտիվ՝ ֆինանսական խնդկրների հետ։ Այդպիսի նախագծերից նա առանձնացնում է 2 700 000 լարի արժողությամբ նախագիծը, որը ներառում է տավշանկան ամբողջությամբ տուրիստական գոտի դարձնել: Նախագիծը մինչև հիմա կա, բայց գումար չլինելու պատճառով չի իրականացվում։
Ախալքալաքի նախկին քաղաքապետի խոսքերով, ինքը քաղաքականությունից չի հեռացել, բայց նաև չի ասում դրա մասին և խուսափում է բարձրաձայնել ապագայի ծրագրերի մասին:
«Քաղաքականության մեջ լինել չի նշանակում պաշտոն ունենալ կամ պատգամավոր լինել, դա սխալ հասկացողություն է։ Ես «Երազանքի» պաշտոնական անդամ եմ, «Եերազանքի» պաշտպանող, նրանց աշխատանքը ճիշտ գնահատող, այդ կուսակցության հետևից գնացող անձերից մեկն եմ, բայց ինչ վերաբերում է հետագային, թե ինչ կլինի, չեմ կարող ասել, կյանքն ու ժամանակը ցույց կտա։ Այսօր էլ ես իրենց եմ սատարում, քանի որ նրանց աշխատանքը ինձ շատ է դուր գալիս, իմ ամբողջ գործնեության ընթացքում տեսել եմ տարբեր կուսակցություններ, ովքեր և ինչպես են ղեկավարել, ինչ թերություն են ունեցել և այսօրվա դրությամբ ամենաընդունելի կուսակցությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է։ ՏԻՄ ընտրություններում թեկնածուների ցուցակում չկայի, եթե անգամ առաջարկություն լիներ, կարող է անգամ չուզենայի, ես էլ չեմ առաջարկել, որ առաջադրվեմ»:
Յուրիկ Ունանյանն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ իրենց թիմը կարողացել է մաքուր, առանց կոռուպցիայի աշխատել՝ ժողովրդի հասանելիք գումարը հասցնելով հասցեատիրողջը։
Գայանե Ակոջյան