27.10.2024
Views: 320 |
Author: Kristina Marabyan
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, երկրի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է իշխող կուսակցության օգտին, իսկ Ջավախքում այս ընտրությունը կատարել է ճնշող մեծամասնությունը։ Jnews-ը, ըստ տեղամասային հանձնաժողովների ամփոփիչ արձանագրությունների, հետևել է, թե Ջավախքի հայաբնակ, վրացաբնակ և խառը գյուղերում տարբերություն կա՞ նրանց քվեարկության միջև։
Կարծիք կա, որ ազգային փոքրամասնությունները միշտ քվեարկում են իշխող կուսակցության օգտին, որպես պատճառ նշվում է նաև փոքրամասնության ցածր տեղեկացվածությունը։ Իսկ այս տարի խորհրդարանական ընտրություններում Ջավախքից ձայների 88-89%-ը բաժին է հասել իշխող կուսակցությանը։ Ջավախքում մի քանի գյուղեր, ինչպիսիք են Ախալքալաքի մունիցիպալիտետում՝ Գոգաշենը, Ափնիան, Մուրջախեթը, Հոկամը, Ազմանան, Պտենան, Չունչխան և Խոսպիոն, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ Գորելովկան, Եֆրեմովկան և Սպասովկան, ապրում են էթնիկ վրացիներ կամ բնակչությունը խառն է։ Այստեղ բնակչությունն ավելի տեղեկացված է, քան Ջավախքի մյուս գյուղերում։
Ախալքալաքի մունիցիպալիտետ
- Օրինակ, Գոգաշեն գյուղում իշխող կուսակցության օգտին քվեարկել է 65,341%-ը (115 ձայն), 9 ընդդիմադիր կուսակցության օգտին՝ 34,659%-ը (63 ձայն): Ամենաշատ ձայներ ստացել է 5 համարը (Միասնություն-Ազգային շարժում)՝ 31 ձայն, 9-ը (Ուժեղ Վրաստան-Լելո, ժողովրդի համար, հանուն ազատության) ստացել է 10 ձայն, մնացածը՝ մինչև 10 ձայն։
- Ափնիա գյուղում ընտրողների 78,75%-ը (63 ձայն) քվեարկել է «Վրացական երազանքի» օգտին, ևս 6 ընդդիմադիր կուսակցություն ստացել է ընդհանուր 21,25% (23 ձայն), որոնցից ամենամեծ թիվը ստացել է «Փոփոխությունների համար» կոալիցիան ( 4-րդ համար)՝ 9 ձայն: Մնացած կուսակցությունները ստացել են ավելի քիչ ձայներ:
- Մուրջախեթ գյուղում ապրում են ինչպես էթնիկ հայեր, այնպես էլ վրացիներ։ Այստեղ իշխող կուսակցությունը ստացել է 85,714% (168 ձայն), այս գյուղում 14%-ը (28 ձայն) քվեարկել է 7 ընդդիմադիր կուսակցության օգտին, 5-րդ համարը (Միասնություն-Ազգային շարժում) ստացել է ամենաշատ ձայները՝ 12 ձայն, մնացածը ստացել է 10 ձայնից քիչ։
- Հոկամ գյուղում ընտրողների 85,714%-ը (168 ձայն) ընտրել է իշխող կուսակցությանը, 7 ընդդիմադիր կուսակցությունները միասին ստացել են 14% (28 ձայն), որոնցից 5-րդ համարը (Միասնություն – Ազգային շարժում) ստացել է ամենաշատ ձայները՝ 12 ձայն։ Մնացած 6 կուսակցությունները ստացել են 10-ից պակաս ձայն:
- Ազմանայում ապրում են Աջարիայից եկած էկոմիգրանտներ՝ հայեր և վրացիներ։ Այստեղ նրանք քվեարկել են երկու կուսակցության՝ «Վրացական երազանքի» օգտին՝ 91,111 տոկոս (123 ձայն) և «Փոփոխությունների համար» կոալիցիայի (4-րդ համար) օգտին՝ 8,889 տոկոս (12 ձայն)։ Այս գյուղի մյուս կուսակցությունները ստացել են 0 ձայն։
- Աջարիայից եկած էկոմիգրանտներն ապրում են Պտենայում 4 կուսակցություններ բաժանել են ձայները։ Իշխող կուսակցությունը ստացել է 88,189% (224 ընտրող), իշխող կուսակցությունից բացի ձայն են ստացել ևս 3 ընդդիմադիր կուսակցություններ, ամենաշատ ձայները ստացել է «Միասնություն – Ազգային շարժում» կոալիցիան՝ 11,024% (28 ձայն)։ Մնացած 2-ը ստացել են մեկական ձայն։
- Վրացալեզու Չունչխա գյուղում կողմ են քվեարկվել 9 կուսակցությունների, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ին, որը ստացել է 69,06 տոկոսը (125 ձայն): Մնացած 8 կուսակցությունները միասին ստացել են 30,937% (181 ձայն): Ընդդիմադիր կուսակցություններից 5-րդ համարը ստացել է ամենաշատ ձայները, իսկ մնացած կուսակցությունների ձայները չեն գերազանցել 10-ը:
- Խոսպիոյում (խառը բնակչությամբ գյուղ) այս գյուղում քվեարկել են 1 կուսակցության օգտին՝ 77,083% (296 ձայն): Այս գյուղում մնացած 9 կուսակցությունները ստացել են 22,915% (88 ձայն), 26 ձայն ստացել է 9-րդ համարը «Ուժեղ Վրաստան-Լելո, ժողովրդի համար, հանուն ազատության», իսկ 25 ձայն՝ «Միասնություն-Ազգային շարժումը», մնացած կուսակցությունները ստացել են մինչև 15 ձայն։
- Միայն Բարալեթ գյուղում (որտեղ ապրում են հայեր և վրացիներ) քվեարկել են թվով 12 կուսակցությունների օգտին, այստեղ «Վրացական երազանքը» ստացել է 86,824% (369 ձայն), 11 ընդդիմադիր կուսակցություն ստացել է ընդհանուր 12,7531%, ընդհանուր 56 ձայն, ամենաշատ ձայները ստացել է «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիան՝ 20 ձայն և «Փոփոխությունների համար» կոալիցիան՝ 17 ձայն։ Մնացած կուսակցությունները ստացել են մինչև 5 ձայն։
Նինոծմինդայի մունիցիպալիտետ
-
-
- Գորելովկան այն գյուղն է, որտեղ ապրում է 3 էթնիկ խումբ՝ հայեր, վրացիներ և ռուս դուխոբորներ։ Այս գյուղում քվեարկել են 11 քաղաքական կուսակցության օգտին։ Ինչպես և այլուր, այստեղ էլ ձայների մեծամասնությունը ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը՝ 82,114% (303 ձայն), մնացած 10 կուսակցությունները ստացել են ընդհանուր 17,892% (66 ձայն):
- Սպասովկա գյուղում «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 55,92%-ը (85 ձայն), ընդհանուր առմամբ Սպասովկայի բնակիչները ձայն են տվել 9 կուսակցության, 8 ընդդիմադիր կուսակցություն ստացել է ընդհանուր 44,08% (67 ձայն), ամենամեծ թվաքանակը քվեարկել է «Մենք» (23-րդ համար) կուսակցության օգտին՝ 26 հոգի, իսկ «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի օգտին՝ 23 հոգի, մնացածները ստացել են մինչև 6 ձայն։
Արդյունքներն ինքնին հետաքրքիր են, հաշվի առնելով, որ էթնիկ վրացիները գտնվում են վրացական տեղեկատվական դաշտում, ի տարբերություն տարածաշրջանի էթնիկ հայերի, նրանք ավելի շատ են դիտում վրացական հեռուստաալիքները և ավելի տեղեկացված են։