Սեպտեմբերի 8-ի առավոտյան Ախալքալաքից հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երեք երկրաշարժ՝ 3-ից 4.2 մագնիտուդ ուժգնությամբ, մի քանի րոպե ընդմիջումներով։ Այս մասին հայտնում է Ազգային սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը։
Երկրաշարժերի էպիկենտրոնները գրանցվել են Բեժանո և Բալանթա գյուղերի մոտակայքում։ Ժամը 8:52-ին Բեժանոյի մոտ տեղի են ունեցել առաջին և ամենաուժեղ ցնցումները՝ 4.2 մագնիտուդ ուժգնությամբ։
Երեք րոպե անց՝ ժամը 8:55-ին, Բալանթայի մոտ գրանցվել են 3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։ Ժամը 9:09-ին Բեժանոյի մոտակայքում ևս գրանցվել են 3.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ։



