Ախալքալաքի մունիցիպալիտետի Ապագայի տունը արդեն 15 տարի է գործում է։ Տարիների ընթացքում երեխաների հոսքը և հետաքրքրությունները չեն պակասել, այստեղ հաճախում են սաներ տարբեր դպրոցներից, տաղանդաշատ պատանիներ, որոնց ձեռագործ աշխատանքները կարող են հիացնել յուրաքանչյուրին։

apaga3

«Այս պահին 180 աշակերտ ունենք, տարիների ընթացքում էլ ավելի է շատանում երեխաների հոսքը, ուրախալի է այն, որ երեխաները կամավոր հիմունքներով են հաճախում և սիրով մասնակցում դասերին», — ասում է Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը:

Երեխաներն այստեղ ուսանում են՝ անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներ։ Սաթենիկ Մահտեսյանի խոսքով, նրանք քննական թեստեր են հանձնում, որի հիման վրա էլ լավագույնները ստանում են սերտիֆիկատ, նպատակը մեկն է՝ բարձրացնել ուսման մակարդակը:

apaga5

apaga6

Յուրահատուկ գեղեցկություն ունեն ձեռագործության, ասեղնագործության, ուլունքագործության և տիկնիկագործության խմբակներ հաճախող երեխաների կողմից պատրաստված աշխատանքները: Ազգային տարազներով տիկնիկները և հուլունքներով բնապատկերները անչափ հաճելի մթնոլորտ են ստեղծում ապագայի տանը։

apaga2

«Հիմա երեխաներն անընդհատ հեռախոսների մեջ են, բայց եթե երեխայի մեջ հետաքրքրություն առաջացնես, նա հեռախոսով շատ չի զբաղվի և ուշադրություն կդարձնի նաև այլ բաների վրա», – ասում է Սաթենիկ Մահտեսյանը:

apaga 7

ապագա ր

Երեխաների ձեռագործ աշխատանքները ներկայացվում են տարբեր ցուցահանդեսների: Ապագայի տան սաները նաև ֆիլմեր են նկարում: Բոլորովին վերջերս երեխաները մասնակցել են Մոսկվայում տեղի ունեցած «Իմ ազգի երաժշտությունը որպես ազգային հարստություն» առցանց մրցույթին: Նրանց կողմից ներկայացված երաժշտական տեսահոլովակները՝ հայերեն և վրացերեն լեզուներով, դիպլոմների են արժանացել:

apagai tun1