Վերջին օրերին Ախալքալաքում հաճախակի են դարձել հոսանքազրկումները, Jnews-ը դիմել է էներգաբաշխիչ «Energo Pro Georgia» ընկերությանը՝ պարզելու անջատումների պատճառները։
«Energo Pro Georgia»-ից պարզաբանեցին.
«Ինչ վերաբերում է վերջին երկու օրերի անջատումներին, ապա դա պայմանավորված էր մասնավոր տրանսֆորմատորների անսարքությամբ, բայց խնդիրը լուծված է, ինչ վերաբերում է մինչ այդ՝ շաբաթվա ընթացքում, տեղի ունեցած անջատումներին, ապա դրանք համակարգային էին։ Ախալքալաքում էլեկտրամատակարարումը կիրականացվի անխափան ռեժիմով»,- հայտնեցին «Energo Pro Georgia» հանրային կապերի ծառայությունից։
Նշենք, սակայն, որ այն ժամանակ, երբ Jnews-ը ստացավ պատասխանը, որ խնդիրը լուծված է, Ախալքալաքում այսօր՝ օգոստոսի 23-ին, բազմիցս անջատվել է էլեկտրամատակարարումը, ժամը 13:00-ից 15:00-ը ևս սպասվում է հոսանքազրկում։