Ախալքալաքից Բաթում ճանապարհը 391 կմ է, ժամանակի տևողությունը մոտ 6 ժամ է, իսկ Խուլոյով ճանապարհն անհամեմատ կարճ է՝ 234 կմ: Շարունակվում են Բաթումի – Ախալցիխե ներքին պետական նշանակության մայրուղու Խուլո-Զարզմի հատվածի վերանորոգման աշխատանքները։ Այս փուլում ընթացքի մեջ է ճանապարհի ծածկի, կամուրջների և այլ արհեստական կառույցների շինարարությունը։
Խուլո-Զարզմի վերանորոգված ճանապարհը ամենակարճ ճանապարհով կկապի Սամցխե-Ջավախքի և Աջարիայի շրջանները։
Ճանապարհային վարչության տնօրեն Գիորդի Ծերեթելլի խոսքերով, վերանորգվող ճանապարհահատվածը պատմականորեն շատ է վնասված եղել, և չնայած այդ մարտահրավերներին, որը այս հատվածում է եղել, աշխատանքներն այսօրվա դրությամբ էլ ակտիվ ընթանում են։ Ինչպես նաև ճանապարհահատվածի վերանորգումը կխթանի երկու զբոսաշրջային զոնայի՝ Բեշումիի և Գոդերձիի զարգացմանը։
Ճանապարհի վերանորոգման աշխատանքները բաժանված են 2 հատվածի և ընդհանուր առմամբ վերականգնում-վերակառուցում կիրականացվի ճանապարհի 42 կմ հատվածում։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 2 գոտի ասֆալտբետոնե ծածկ։
Ճանապարհի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվում է Քուվեյթի հիմնադրամի կողմից։
Աշխատանքների արժեքը կազմում է՝ 95,689,302 լարի։