Այսօր, սեպտեմբերի 26-ին, մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Ասպինձա-Ախալքալաք մայրուղու վրա՝ Իդումալա գյուղի մոտակայքում։
Mazda մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել մայրուղուց և շրջվել է։ Վթարի հետևանքով Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի տուժել։ SKnews-ին տված հարցազրույցում վարորդը ասել է.
«Մեքենայի մի մասը պոկվեց և այլևս չկարողացա այն կառավարել, դրա պատճառով էլ դուրս եկա մայրուղուց»-ասել է նա։
Դեպքի առնչությամբ քննություն չի սկսվել, քանզի դեպքը վարչական է, և ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել։