Չնայած, որ Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի խմելու ջրի խողովակների փոխելու աշխատանքները դեռ չեն մեկնարկել: Գյուղում զանգվածային թունավորումից հետո մարդիկ արդեն երկու ամիս է խմելու ջուրը՝ կամ հարևան գյուղից են կրում, կամ օգտագործում են միայն եռացնելուց հետո:
Ինչպես JNEWS-ին հայտնեց գյուղի մասնագետ Արման Աղջոյանը՝ գյուղում ջրատար հին խողովակների փոխարինման աշխատանքները դեռ չեն սկսվել:
Նինոծմինդայի քաղաքապետարանը ավիլու շուտ մի քանի` Փոկա, Մեծ Արագյալ, Ուճմանա, Գորելովկա գյուղերում ջրամատակարարման ջրավազանների վերականգնման աշխատանքներ էր անցկացրել։ 2022 ապրիլին կայացած մրցույթը հաղթել էր ՍՊԸ «Գազմշենի XXI» ընկերությունը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 61 041 լարի:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ի երեկոյան, Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում զանգվածային թունավորման դեպքեր եղան։ Ինչպես հետագայում ջրի լաբորատոր հետազոտությունից հետո պարզվեց, պատճառը խմելու ջուրն էր: Իսկ ջրի աղտոտվածության հնարավոր պատճառը կոյուղաջրերն են: Բանն այն է, որ հարևան՝ Փոքր Արագյալ գյուղի կոյուղաջրերը լցվում են այն գետի մեջ, որտեղով անցնում են Մեծ Արագյալի ջրատար խողովակները։ Գետի միջով անցնում է շուրջ 400 մետր խողովակաշար, որն այնքան է մաշվել, որ ցանց է դարձել։ Պատկան մարմինները բնակիչներին խորհուրդ են տալիս խմելու ջուրն օգտագործել միայն եռացնելուց հետո:
Իսկ գյուղացիները ճարահատյալ հարևան՝ Փոքր Արագյալ գյուղից են ջուր կրում:
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝
Մեծ Արագյալում զանգվածային թունավորում է գրանցվել
Մեծ Արագյալում ջուրը միայն եռացնելուց հետո են խմում