Հուլիսի 22-ին, փորձ է արվել ներխուժել Նինոծմինդայի կենտրոնում գտնվող «Կրեդո» բանկի մասնաճյուղ, հաղորդում է Nor.ge-ն։
Բանկի շենքում կոտրվել է պատուհանը։ Լրացուցիչ մանրամասները դեռևս անհայտ են։ Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության վարչությունը հետաքննում է կատարվածի հանգամանքները։
Տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից, և մասնաճյուղը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։



