Արդեն երեք շաբաթ է Ախալքալաքի գրեթե բոլոր փողոցներում ճանապարհները փորված են՝ փոսային նորոգումներ կատարելու նպատակով, սակայն աշխատանքներ չեն ընթանում։ Խնդիրը բիտումի (ձյութ) բացակայությունն է։
Վարորդները դժգոհում են՝ չկա մի փողոց, որ փորած չլինի, աշխատանքներ չեն կատարվում, մեքենաները անընդհատ փոսերն են ընկնում, քանի որ շրջանցելու տեղ չկա։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն ասում է, եղել է բիտումի հետ կապված խնդիրներ, սակայն այն արդեն լուծվել է։ Եվ աշխատանքներն արդեն վաղը պետք է, որ վերսկսվեն։
«Կնետրոնն ամբողջությամբ հանելը մեր նախաձեռնությունն է եղել, ինչպես նաև ընդհանուր հանեցինք TBC բանկի մոտ ընկած հատվածը, որից հետո առաջին շերտի ասֆալտապատում ունեցանք։ Քանի որ նորացվող շրջանների շրջանակներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, կնորացվի նաև քաղաքապետարանի դիմաց, այդ պատճառով որոշեցինք, ամբողջությամբ հանել ասֆալտը, որպեսզի ունենանք նորմալ ասֆալտապատում: Աշխատանքները մի քիչ հետաձգվում են, ես ամենօրյա կապի մեջ եմ «ՋավախԱվտոԳզա» ընկերության տնօրինության հետ, հիմա ունեն բիտումի խնդիր, այսօր նոր է հասել բիտումը և ըստ իրենց աշխատանքները վաղը կսկսեն հենց գլխավոր փողոցից, հետո կանցնեն մյուս փողոցներին», – ասաց քաղաքապետը։
«ՋավախԱվտոԳզա» ընկերության ներկայացուցիչ Ջաբա Ձիրկվաձեն ասաց, որ բետումի խնդիր այս սեզոնին գրեթե ամեն տարի լինում է։
«Ադրբեջանից բիտում այլևս չի ներմուծվում որոշակի ժամանակ, հիմնականում այսպես է լինում այս սեզոնին, և քանի որ բիտում չկա, չենք կարող շարունակել աշխատանքները։ Ինչպես ինձ ասացին մեկ-երկու օրվա ընթացքում կլինի բիտումը և աշխատանքները կշարունակվեն», – ասաց նա։
Ախալքալաքի և գյուղերի ճանապարհների փոսային աշխատանքներն իրականացնելու ժամկետի ավարտը հոկտեմբեր ամիսն է:
Կայացել է Ախալքալաքում փոսային նորոգումների աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը
Շուտով Ախալքալաքում կսկսվեն ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ