Կայացել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը: Պայմանագիրն արդեն կնքված է, աշխատանքները կսկսվեն մոտ մեկ շաբաթից։
Քաղաքում և քաղաքից դուրս ասֆալտապատ ճանապարհներին մեծ փոսեր են գոյացել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը։ Վարորդները միշտ բողոքում են և հույսով սպասում, որ մի օր այդ փոսերը կվերանան։
Ախալքալաքի քաղաքապետի խոքսով, փոսային նորոգման աշխատանքները կսկսվեն մինչև այս շաբաթվա վերջ:
«Պայմանագիրն արդեն կնքված է: Հիմա մենք ծրագրում ենք, թե որտեղից պետք է սկսենք աշխատանքները և ինչ ընթացք է ունենալու այն։ Քանի որ կենտրոնական փողոցը վերանորոգվում է, որպեսզի այդ հատվածում նույն աշխատանքը երկու անգամ չիրականացնենք, դրա համար աշխատանքները քաղաքի մյուս փողոցներից կսկսենք, որպեսզի մինչև հասնենք կենտրոնական փողոց, մայթերի վերանորոգման և մյուս աշխատանքներն արդեն ավարտված կլինեն»,- ասաց Մելքոն Մակարյանը:
Ընդգծենք, որ էլեկտրոնային մրցույթը հաղթել է «ՋավախԱվտոԳզա» ճանապարհաշինարարական ընկերությունը: Աշխատանքների իրականացմանը գումարը կազմում է 300 000 լարի:
Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանը փոսային նորոգումների համար երեք անգամ է էլեկտրոնային մրցույթ էր հայտարարում: