Կայացել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ճանապարհների փոսային նորոգումների աշխատանքների իրականացման էլեկտրոնային մրցույթը, որն արդեն երրորդ անգամ էր հայտարարվում:
Մրցույթին մասնակցել է միայն մեկ ընկերություն: «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը էլեկտրոնային մրցույթը հաղթել է սկզբնական գումարով, որը կազմում է 300 000 լարի։ Այժմ ընթանում է գնահատման ընթացքը։
Թե ե՞րբ են սկսվելու ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները, ընկերությոան տնօրեն Նոդար Ինասարիձեն դեռ չի կարողանում ասել, քանի որ դեռ ընթանում է գնահատման գործընթացը։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի քաղաքապետարանն առաջին էլեկտրոնային մրցույթը հայտարարել էր դեռևս փետրվարի 22-ին, որի ժամկետը լրացել էր մարտի 25-ին, սակայն այն չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով: Քաղաքի փողոցներում փոսային աշխատանքներ կատարելու համար էլեկտրոնային մրցույթը հայտարարվել էր 200 000 լարիի չափով։
Արդեն մարտին 25-ին, Ախալքալաքի քաղաքապետարանը երկրորդ անգամ հայտարարեց էլեկտրոնային մրցույթ, որում նշված էր՝ Ախալքալաքի փողոցների և մունիցիպալիտետի գյուղերի ճանապարհների վերանորոգում։ Այս անգամ էլեկտրոնային մրցույթի արժեքը կազմում էր 300 000 լարի։ Այդ անգամ ևս էլեկտրոնային մրցույթը չէր կայացել մասնակիցների բացակայության պատճառով:
Քաղաքապետարանը մայիսի 6-ին երրորդ անգամ հայտարարեց մրցույթ, որի գումարը կազմում է 300 000 լարի:
Jnews-ը կապ հաստատեց «Ջավախ Ավտո գզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեի հետ, որպեսզի իմանա, թե ինչու առաջին երկու տենդեր-մրցույթներին չի մասնակցել: Նրա խոսքերով, հատկացված գումարը չի բավարարում: