Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորներն այսօր՝ հուլիսի 28-ին, ժողովի նիստում հաստատեցին Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցի պուրակի անվանունը։ Այն կկրի կյանքից վաղաժամ հեռացած, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի պատվավոր բժիշկ Ելենա Ֆիգելի անունը։
Նիստին ներկա էր Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
«Շնորհակալ եմ նման ուշադրության համար, իմ մարդկային շնորհակալությունը բժշկի աշխատանքը գնահատելու համար: Այսօր ինձ շատ հաճելի է, զուտ մարդկային և հոգեբանական առումով: Բժշկուհի Ելենային բոլորդ գիտեիք, ցավոք նա մեզանից շուտ հեռացավ: Նա լավ մարդ էր, գործընկեր, ընկեր, և ամենակարևորը լավ մասնագետ էր»,- ասաց Ալեքսան Թորոյանը։
Ելենա Ֆիգելին երախտիքի խոսքեր ասացին պատգամավոր Համլետ Մովսեսյանն ու Սարգիս Ուզունյանը։
Նշենք, որ 2019 թվականին կառուցված և չանվանակոչված պուրակը Ելենա Ֆիգելի անունով կոչելն Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյին կից Գենդերային խորհրդի նախաձեռնությունն էր։
Ելենա Ֆիգելը հիվանդների և նրան ճանաչողների կողմից հարգված բժիշկ էր: Նա մահացել է 2022 թվականի մարտին, ծանր հիվանդության հետևանքով։
Աղմաշենեբելի փողոցի պուրակը կանվանակոչվի