Դիլիջանում հուլիսի 13-ից 25-ը կայացել է «Միտք-մշակույթ-մարմնակրթությիուն» խորագրով DigiCamp եռամրցաշար-ճամբարը (Innovative Camp), որտեղ Բեժանո գյուղի արմաթցիները ֆուտբոլի մրցաշարում զբաղեցրել են առաջին տեղ:
DigiCamp-ի նպատակն էր նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների առաջխաղացմանը միաժամանակ կարևորելով մշակութային ժառանգության փոխանցումը և մարմնակրթության զարգացումը։
Ճամբարին մասնակցել է 28 թիմ, այդ թվում՝ Ջավախքից Արմաթ Բեժանոյի սաները:
DigiCamp եռամրցաշարի ծրագրում ներառված են եղել՝
Մրցանակներ են ստացել ինչպես առանձին մրցաձևերով, այնպես էլ եռամրցաշարի արդյունքներով 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը։
Ճամբարին Արմաթ Բեժանոյի սաները գլխավորությամբ խմբավար Օֆելյա Չթչյանի, ներկայացրել են տեղեկատվական կայք՝ Ջավախքի կերակրատեսակների, բնության, հաջողությունների հասած մարզիկների, ուսումնական հաստատությունների և արվեստի մասին։
Ջավախքի թիմը (խմբ. երեք տղա և երեք աղջիկ) ֆուտբոլի մրցույթում զբաղեցրել է առաջին տեղ, գաղափարի մրցույթում՝ 16-րդ տեղ, իսկ պարի մրցույթում՝ 12-րդ տեղ:
Հարկ է նշել, որ Բեժանոյի Արմաթը բացվել է 2021 թվականի նոյեմբերի 15-ին: Չնայած նրան, որ Բեժանոյի արմաթցիները առաջին անգամ են մասնակցում նմանօրինակ ճամբարի, սակայն հասցրել են աչքի ընկնել իրենց ակտիվությամբ ու ներկայացրած գաղափարներով:
Ճամբարին որպես մենթորներ ներգրավվել են ՏՏ ոլորտի, ազգային պարի և ֆուտբոլի մասնագետներ, ովքեր ամբողջ ընթացքում աշխատել են թիմերի հետ և պատրաստել մրցույթներին։
Երեխաներին օգնել են.
Կարդացեք նաև՝
Ջավախքում ևս մեկ «Արմաթ» է բացվել