Հուլիսի 10-ից 21-ը տեղի կունենա ուսուցիչների երկլեզու իմացության ընտրական մրցույթ էթնիկ փոքրամասնությունների դպրոցական կրթությանը աջակցելու համար:
Շնորհանդեսը այսօր կանցկացնի փոխվարչապետը, Կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Մրցույթի շնորհանդեսը Միավորված ազգերի ասոցիացիայի աջակցությամբ տեղի կունենա ժամը 11:30-ին, Courtyard Marriott հյուրանոցում: Մրցույթին կարող են մասնակցել վրացերենի ուսուցման «1+4» կրթական ծրագրի բակալավրիատի շրջանավարտները:
Ընտրված ուսուցիչները կբաժանվեն շրջանի դպրոցներին, որտեղ բնակեցված են էթնիկ փոքրամասնություններով, որտեղ պետական լեզվի ուսուցումը պահանջում է առանձնահատուկ ուշադրություն: Նրանք տեղի ուսուցիչներին կօգնեն ինտեգրվող լեզվի դասի և առարկայի պլանավորմանը և անցկացմանը:
Մրցույթին մասնակցելու համար, հուլիսի 21-ը ներառյալ բոլոր ցանկացողները Քաղաքացիական ծառայության բյուրոյի վեբ-կայքում կարող են հայտ ներկայացնել: Թեկնածուները պետք է ներկայացնեն բակալավրի դիպլոմ և վրաց լեզվի ուսուցման ծրագրի հավաստագիր: Ուսուցիչների ընտրման համար նախատեսվում է երկու փուլ. Հայտերի ընտրում և հարցազրույց:
Մինչ նրանց դպրոցներին բաշխումը թեկնածուները կանցնեն ինտենսիվ վերապատրաստում: Երկու տարվա ընթացքում նրանց կտրվի աշխատավարձ մինչ 750 լարի: Ծրագրի հաջողակ մասնակիցները կֆինանսավորվեն Վրաստանի ԲՈՒՀ-երում մագիստրոսական կրթության ուսուցման համար,- ասվում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Նախարարության հայտարարությունում:
Լուսինե Աստոյան